չմակնշված ձուն հհ է ներմուծվել Աշոցք ՍՊԸ-ի կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Սույն թվականի մարտի 29-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձու: armlur.am-ին հայտնում են, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: Խնդրի վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ չմակնշված ձուն եղել է ժամկետն անցած եւ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել “Աշոցք՚”ՍՊԸ-ի կողմից: Այժմ Ծառայության կողմից  աշխատանքներ են կատարվում ձվի ամբողջ խմբաքանակի հայտնաբերման և համապատասխան քայլեր իրականացնելու ուղղությամբ:




Լրահոս