Օբաման հաստատել է մարդկանց կտտանքների ենթարկելու փաստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը կայացած ասուլիսում հայտարարել է, որ 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ամերիկյան հատուկ ծառայությունները կասկածյալների նկատմամբ կտտանքներ են կրրառել:

«Մենք շատ բան ճիշտ ենք արել, սակայն տանջել ենք որոշ տղաների, – խոստովանել է նախագահը: – Մենք կատարել ենք արարքներ, որոնք հակասում են մեր արժեքներին»:

Ջորջ Բուշը, որը Օբամայից առաջ ԱՄՆ-ի նախագահն էր, թույլատրել էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մեջ կասկածվողների հանդեպ կտտանքներ կիրառել: Դա անվանում էին «հարցաքննության կոշտ միջոցներ», որոնց թվում էր նաև քնից զրկելը և խեղդամահ անելը: Իր նախագահության ընթացքում Բարաք Օբաման արգելել է նման միջոցներևի կիրառումը. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

Մոտ ժամանակներս Սենատը կհրապարակի ահաբեկչության մեջ կասկածվողների հանդեպ ԿՀՎ-ի կողմից թույլ տրված չարաշահգումների հետաքննության արդյունքները: Նախապատրաստվող փաստաթուղթն արդեն հասցրել է սկանդալի առիթ դառնալ: Հետախուզական գերատեսչության տնօրեն Ջո Բրենանը խոստովանել է Սենատին, որ ԿՀՎ աշխատակիցները լրտեսել են հաշվետվությունը նախապատրաստողներին` զննելով նրանց համակարգիչներում գտնվող փաստաթղթերը: Բրենանը ներողություն է խնդրել օրենսդիրներից: Իր հերթին` Օբաման հայտարարել է, որ լիովին վստահում է ԿՀՎ-ի ղեկավարին:




Լրահոս