Ապրիլի 1-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Ծաղկազարդը` մեր Տեր Հիսուս Քրիստոսի` Երուսաղեմ հաղթական մուտքի տոնը, որը տարիներ առաջ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաեւ որպես մանուկների օրհնության օր: Այդ օրը, Ս. Պատարագի ավարտին, բոլոր եկեղեցիներում կկատարվի մանուկների օրհնության հատուկ արարողություն: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մանուկների օրհնություն տեղի կունենա նաեւ ժամը 1000-ին: Մայր Աթոռում Ս. Պատարագից հետո մանուկների համար կանցկացվի կավճանկարի մրցույթ:
Ծաղկազարդը` մանուկների օրհնության օր
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ