Գինու գավաթը, որից, ինչպես կարծում են հնեաբանները, խմել է Հունաստանի հայտնի պետական գործիչ և հրամանատար Պերիկլեսը, գտել են Աթենքի հյուսիսում գտնվող շինականի գերեզմանից, տեղեկացրել է հունական «Տանեա» թերթը:
Շինարարները գտել են խեցե գավաթի 12 կտորները Հունաստանի մայրաքաղաքի արվարձանում աշխատելիս: Այն բանից հետո, երբ կտորտանքները սոսնձել են միմյանց, հնագետները զարմանքով հայտնաբերել են գավաթի վրա գրված «Պերիկլես» անունը, որը քերծված է եղել բռնակներից մեկի տակ ևս հինգ անունների հետ մեկտեղ:
Փորձագետները 99 տոկոսով համոզված են, որ գավաթից կարող է խմած լինել ինքը՝ Պերեկլեսը, քանի որ գրված անուններից մեկը իր ավագ եղբոր՝ Արիֆրոնի անունն է, իսկ այդ անունը շատ հազվադեպ է պատահում:
Պերիկլլեսը, որը Հունաստանի «Ոսկե դարի» տարիներին Աթենքի ռազմավարն է եղել, մահացել է ժանտախտից մ.թ.ա. 429թ.-ին: Գավաթը այս աշնանը կցուցադրվի Աթենքի թանգարաններից մեկում: