
Այսօր, օգոստոսի 2-ին, հայ-ադրբեջանական շփման գծի երկայնքով թռչում են ադրբեջանական ռազմական ինքնաթիռներ: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական АПА գործակալությունը, ռազմական ինքնաթիռները թռիչքներ են իրականացնում են Տարտարի և Աղդամի շրջաններում:
Այս փաստը գործակալության հարցմանն ի պատասխան հաստատել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում:
Մամլո ծառայության ղեկավար Վագիֆ Դյարգահլին հայտնել է, որ Ադրբեջանի ռազմական օդուժի ինքնաթիռները կատարում են պլանային թռիչքներ: