Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով հետմահու պարգևատրվել է զորամասի ավագ լեյտենանտ Զորիկ Ժիրայրի Գևորգյանը։
Այս մասին տեղեցնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Զորամասի շարքային Ազատ Արթուրի Ասոյանը, զորամասի լեյտենանտ Գոռ Բաբկենի Գրիգորյանը, զորամասի սերժանտ Արարատ Վաչիկի Խանոյանը հետմահու պարգևատրվել են մարտական ծառայության մեդալով։
Նախագահը մեդալներ է շնորհել դիվերսիայի հետևանքով զոհված զինծառայողներին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ