«Բարսելոնա»-ում բոլորն օգնում են ինձ. Շտեգեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը գոհ է, որ նա այդ ակումբ է տեղափոխվել:

«Այստեղ շատ ավելի լավ է, քան ես ակնկալում էի, ամեն ինչ ավելի լավ է, քան «Բորուսիա»-ում: Ընկերներն ինձ հիանալի դիմավորեցին: Բոլորն օգնում են ինձ: Խաղադաշտում լավ ենք հասկանում միմյանց: Երբ օգնություն է պետք, դիմում եմ Իվան Ռակիտիչին»,- նշել  է նա:

Հիշեցենք, որ  Շտեգենը «Բարսելոնա» է տեղափոխվել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ից` ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:




Լրահոս