
ՌԴ ԱԳՆ-ն իր պաշտոնական կայքում տեղադրել է տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրենի հայտարարությունը Ղարաբաղյան շփման գծում իրավիճակի սրման կապակցությամբ:
«Լուրջ անհանգստացած ենք Ղարաբաղյան շփման գծում իրավիճակի կտրուկ սրմամբ, ինչը մարդկային զոհերի է հանգեցրել: Խորին ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին: Վերջին իրադարձությունները դիտարկում ենք որպես երկու կողմերի հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունների խախտում:
Իրադրության հետագա սրացումն անթույլատրելի է: Կոչ ենք անում հակամարտության կողմերին զսպվածության, հրաժարվել ուժի կիրառումից և անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման նպատակով»,- նշվում է պաշտոնական հայտարարության տեքստում: