ԱՄՆ-ն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգությունների պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ծայրաստիճան անհանգստացած է հայ-ադրբեջանական շփման գծում իրադրության սրման կապակցությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դերեկ Հոգանը:

Trend գործակալության փոխանցմամբ, նա ափսոսանք է հայտնել երկուստեք կրած կորուստների վերաբերյալ:

Ամերիկյան դիվանագետը նշել է, որ երկու կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահների հետ մեկտեղ պետք է աշխատեն տարածաշրջանում լարվածության անհապաղ վերացման ուղղությամբ:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Twitter» իր էջում լուրջ անհանգստություն է հայտնել երկու կողմերի զինուժի շփման գծում բռնության ուժգնացման հետ կապված և կոչ է արել կողմերին պահպանել հրադադարը:




Լրահոս