Մուհամմեդ Ալիի ձեռնոցները վաճառվել են 400.000 դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալիի ձեռնոցները, որոնք նա հագել էր 1971թ. Ջո Ֆրեզերի հետ հանրահայտ մարտի ժամանակ, Կլիվլենդում կայացած աճուրդում 400 հազար դոլարով գնել է անհայտ գնորդը:

Դա Մուհամմեդ Ալիի ձեռնոցների` արդեն 2-րդ զույգն է, որը վաճառվում է ահռելի գումարով: Ավելի վաղ 836,5 հազար դոլարով աճուրդում վաճառվել էին ձեռնոցներ, որոնցով «Մեծագույնը» առաջին անգամ աշխարհի չեմպիոն էր դարձել. հայտնում է BBC-ին:

1971թ. դեռևս ոչ մի պարտություն չկրած երկու բռնցքամարտիկների միջև մարտի ժամանակ, որը ստացել էր «դարի մարտ» անվանումը, 15 ռաունդի արդյունքով Ֆրեզերը հաղթել էր Ալիին` դառնալով գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն: Հետագայում Ալին ռևանշ էր վերցրել 1974թ. և 1975թ. ոչ պակաս հայտնի  մարտերում:

1320831268_b09032cf71c7-3




Լրահոս