Միավորված ազգերի կազմակերպության եւ Արաբական երկրների լիգայի պատվիրակ Քոֆի Անանը Սիրիայում ճգնաժամի հարցի կարգավորման համար այդ երկրի իշխանություններից պահանջել է անմիջապես դադարեցնել կրակը:Անանի ներկայացուցչի խոսքով ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Սիրիայում մարտերն այդպես էլ չեն դադարել եւ որ հաշտության վերջնական ժամկետը հիմա է:Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաձայնել էր Անանի առաջարկած խաղաղ կարգավորման ծրագրի վեց կետերի հետ, սակայն հայտարարել էր, որ ընդդիմությունն առաջինը պետք է հայտարարի կրակի դադարեցման մասին,- գրում է BBC-ն:
Քոֆի Անանը կոչ է արել Սիրիայում դադարեցնել մարտերը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ