Ոստիկանները գերությունից ազատել են ընձառյուծին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի իշխանությունները և ոստիկանությունը փրկել են ընձառյուծին, որին տերը ապօրինաբար պահում էր մայրաքաղաքի Զորգեի անվան փողոցում գտնվող տան նկուղում:

Գիշատիչը տեղափոխվել է Մերձմոսկվա, վայրի կենդանիների ժամանակավոր պահման կենտրոն: Интерфакс-ի փոխանցմամբ` կենդանին իրեն լավ է զգում:

Կարմիր գրքում գրանցված ընձառյուծը բնակելի տան նկուղում էր պահվում առանց որևէ փաստաթղթի: Նրա տերը կենդանուն «բանտարկել» էր և մեկնել արտասահման:

Կենդանուն փրկելու խնդրանքով ՆԳՆ էր դիմել Ռուսաստանի բնապահպանության նախարար Սերգեյ Դոնսկին: Նա խնդրել է ընձառյուծի համար պատշաճ պայմաններ ստողծել, մինչև որ կգտնվի նրա օրինական տերը, և կբացահայտվեն գիշատչի ձեռքբերման հանգամանքները: Նկուղի տերերը չեն ենթարկվել ոստիկանությանը և հատուկ տեխնիկայի կիրառման կարիք է առաջացել:




Լրահոս