Կանացի ներքնազգեստ արտադրող հանրաճանաչ Victoria’s Secret ընկերությունը անցկացրել է կինոյի, շոուբիզնեսի և շքահարթակի ամենասեքսուալ աստղերի պարգևատրման ամենամյա արարողությունը:
What is Sexy 2014 անվանումը կրող միջոցառումը կայացել է Սան Ֆրանցիսկոյում: Տարբեր անվանակարգերում հաղթողներին պարգևատրել են Victoria’s Secret-ի հրեշտակները՝ բրենդը ներկայացնող մոդելները:
Դերասանուհիներից ամենասեքսուալն է ճանաչվել ավստրալուհի Մարգո Ռոբբին, իսկ երգչուհիներից՝ Էլլի Հոլդինգը: Ամենագեղեցիկ ոտքերի համար պարգևատրել են Ջոնի Դեպի հարսնացուին՝ Էմբեր Հերդին:
Թեյլոր Սֆիվթը ճանաչվել է ամեաէրոտիկ ժպիտի տերը, իսկ ամենագեղեցիկ աչքերը, ինչպես պարզվում է, ունի Էմմա Սթոունը:
Դերասանուհի Բլեյք Լավլիին պարգևատրել են ամենասեքսուալ արևայրուքի համար, իսկ Ջեսիկա Բիլլին՝ հագուստի սեքսուլ-սպորտային ոճի համար:
Ջեսիկա Սիմփսոնը ճանաչվել է ամենահրապուրիչ երիտասարդ մայրը: