Ալեն-Էլեն դիսկոակումբում ծեծել են Իրանի քաղաքացու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ ժամը 08.05-ին, հիվանդանոցից Ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Միհրան Էլֆանին՝ հայտնելով, որ “Ալեն-Էլեն” դիսկոակումբում ծեծի է ենթարկվել:Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, նշված դիսկոակումբի մոտ անհայտ անձինք ծեծի են ենթարկել Մ. Էլֆանին եւ նրա ընկերոջը` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Իլիա Դատվարին, ու պատճառել վնասվածքներ:Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:Հիշեցնենք, որ մարտի 20-ի գիշերը նույն դիսկոտեկում նռնակ էր պայթեցվել, որի հետևանքով “շնչուղիների այրվածք” ախտորոշմամբ հիվանդանոց էին տեղափոխվել 7 անձինք։




Լրահոս