ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ԶՈՒԲԻՆ» ՉԻ 

ԾԵԾԵԼ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, ըստ որոնց՝ նա ծեծի է ենթարկել հայտնի քրեական հեղինակություն «Զուբին», երեկ հայտարարություն է տարածել, որում ասված է. «Խորը ափսոսանքով տեղեկացա լրատվական կայքերում հրապարակված, սակայն իրականության հետ որեւէ կապ չունեցող եւ տրամաբանական անգամ աննշան հիմքեր չունեցող այն ապատեղեկատվությանը, ըստ որի՝ ես՝ Դավիթ Սեդրակյանս, սույն թվականի հուլիսի 22-ի կեսգիշերին կազմակերպել եմ Արման Բաբիկյան անունով (ըստ մամուլի հրապարակումների՝ «Զուբ» մականունով) մի անձնավորության ծեծը»:

 

 

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԻՍՈՒՄ

Երեկ Գորիսի տարածաշրջանի Քարահունջ գյուղ տանող ճանապարհին սպանություն է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանը ասաց, որ միջադեպի մասնակիցները գյուղի բնակիչներ չեն. «Միայն գիտեմ, որ մեզ մոտ բնակելի շենք կա, այդտեղ շինարարությամբ են զբաղվում ու նման դեպք է տեղի ունեցել: Որքանով գիտեմ՝ Կապան քաղաքի բնակիչներ են»: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեպքի վայրում ընթացող շինարարության պահակն ու բանվորը ոչ սթափ վիճակում են եղել եւ վիճել են պարտքի պատճառով, պահակը՝ Ալեքսան Հովհաննիսյանը, շինարարական գործիքով մի քանի անգամ հարվածել եւ սպանել է 28-ամյա Արթուր Մարտիրոսյանին, ապա զանգահարել ոստիկանություն եւ հայտնել կատարվածի մասին:

 

 

 

ՏԱՐԱՆ
ՀԻՎԱՆԴԱՍԵՆՅԱԿ

Նախօրեին Քաշաթաղում ականի պայթյունից վիրավորված Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը երեկ «Էրեբունի» Բ/Կ վերակենդանացման բաժնից տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին Armlur.am-ին հայտնեցին «Էրեբունի» ԲԿ-ից: Ինչ վերաբերում է մյուս երկու վիրավորներին` Գառնիկ Ավետիսյանին եւ Գաբրիել Բաբիկյանին, նրանք դեռեւս կշարունակեն մնալ վերակենդանացման բաժնում: Բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր:




Լրահոս