6- ոտանի հորթը` Շվեյցարիայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շվեյցարիայում երկու ավելորդ վերջույթներով ծնված կովը շարունակում է ապրել, անկախ անասնաբույժերի կանխատեսումներից, ովքեր պնդում էին, որ կենդանին երկար չի ապրի, գրում է The Telegraph-ը: Արդեն 7 շաբաթական հորթը՝ Լիլին, հայտնի է դարձել, երբ տեղական լրատվամիջոցները հեղեղվել են նրա լուսանկարներով:Մեջքի վրա ունեցած կորության պատճառով Լիլին երբեք չի կարողանա լինել նորմալ կաթնատու կով:Սակայն ֆերմերի խոսքով, եթե հորթը գոյատեւի, ամռանը նա կկարողանա միանալ ալպյան արոտավայրերում արածող մյուս կովերին:




Լրահոս