Հանրապետության տարածքում ՝օգոստոսի 2-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 3-6-ը առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում մինչև 18-23մ/վրկ:
Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 2-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:
Երևանում օգոստոսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 3-6-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` մինչև 15-18 մ/վրկ: