Ընտրական տեղամասերի ընտրացուցակներում շարունակվում են հայտնաբերվել մահացած մարդկանց նոր անուններ, այս մասին Tert.am-ը պարզել է Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Արսեն Համբարձումյանից:Թե քանի մահացածի անուն է հայտնաբերվել, Համբարձումյանն ասել է, որ դեռ հայտնի չէ, քանի որ այսօրվա թեժ գծին զանգահարողների արդյունքները դեռ չեն ամփոփովել:”Այս պահին այսօրվա արդյունքները դեռ ամփոփված չեն, բայց մի 10-15 զանգ արդեն եղել է, որոնք հաշվառումներին են հիմնականում վերաբերում”,– ասել է նա:Հիշեցնենք, որ այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել եւ ներողություն խնդրել լուսահոգի Ֆադեյ Սարգսյանի հարազատներից, ում անունը պարզվել էր, որ կա ընտրացուցակում:Անճշտությունների գտնելու դեպքում Ոստիակնությունը խնդրել էր քաղաքացիներին դիմել Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն կամ հաշվառման վայրի անձնագրային ծառայություն կամ զանգահարել թեժ գծին` 010-53-88-63 հեռախոսահամարով:
Ընտրացուցակներում մահացածների նոր անուններ են հայտնաբերվում. Արսեն Համբարձումյան
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ