Ազատության հրապարակում մեկնարկել է ՀԱԿ-ի հանրահավաքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախքան այն կմեկներ ժողովուրդը հանրահայտ “Գլադիատոր” ֆիլմի սաունդթրեքի հնչյունների ներքո սպասում էր հանրահավաքի Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանմանը։ Ազատության հրապարակն գրեթե լիքն է, իսկ հարթակում են Կոնգրեսի մաս կազմող քաղաքական ուժերի առաջնորդները. “Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, Հայոց համազգային շարժման ղեկավար Արամ Մանուկյանը, “Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, Կոնգրեսի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը:ՀԱԿ հանրահավաքի մեկնարկը տվեց ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանը, որին հաջորդեց թիվ 6 ընտրատարածքում ՀԱԿ մեծամասնական թեկնածու Ավետիք Պողոսյանը:Արամ Մանուկյանը իր խոսքում նշեց, որ Հայաստանը մտել է նախընտրական փուլ, որը լինելու է ակտիվ, լարված, աննախադեպ, քանի որ իշխանափոխության հարցը մեծացել է ավելի, քան երբևէ:Արամ Մանուկյանը նաև ասաց, որ հանրահավաքը քարոզչական չէ, այլ տեղեկատվական Երբեք չի եղել իշխանափոխության այսքան անհրաժեշտություն:”Մեր խնդիրը ոչ միայն պայքարելն է մեր և ուրիշների իրավունքների համար, այլ նաև Հայաստանը դարձնել այնպիսին, որ հայաստանցուն բերի Հայաստան, որ հայաստանցուն Հայաստանում ապրելը լինի շահավետ ու ցանկալի”,-ասաց նա:Այնուհետև Արամ Մանուկյանը թվարկեց ընտրատարածքներում մեծամասնական ընտրատարածքներում ՀԱԿ թեկնածուների անունները։”Մենք 123 հոգանոց համասնական ցուցակ ենք ներկայանացրել: Դրանք բոլոր կուսակցությունների ղեկավարները, շտաբի անդամները, այն մարդիկ ովքեր իրենց ներուժ են բերել շարժմանը, ովքեր բանտում են եղել 3 տարի շարունակ”,-ասաց նա և նշեց, որ Երևանում առաջադրվածներից 5-ը երիտասարդներ են և նրանց տարիքը չի անցնում 34-40 տարեկանը: Նա անդրադառնալով ՀՀԿ-ի ցուցակին շնորհակալություն հայտնեց այնտեղ տեղ գտած մարդկանց ցուցակում ընդգրկելու համար՝ ասելով, որ Սերժ Սարգսյանի կողմից արված իսկական նվեր էր հանրությանը և ՀԱԿ-ին։”Ես երջանիկ եմ որ Խոսրով Հարությունյանը, տարբեր “ժողգործիքներ”, “Իրավունք” թերթի խմբագիրը տեղ են գտել ցուցակում: Արթուր Բաղդասարյանը ինչքան շատ խոսա, այնքան ամենահեռավոր գյուղի գյուղացին կհասկանա, թե ինչ են մատուցում ժողովրդին”,-ասաց նա:




Լրահոս