Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կալանավորման մասին բոլորը խոսում են, քանի որ նա անմեղ է: Այս մասին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում հայտնել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Մարդիկ հաճախ են ասում` եթե կարելի է ձերբակալել առաջնորդներին մյուս երկրներում` ինչո՞ւ նրան էլ (Սաակաշվիլիին) չի կարելի ձերբակալել: Փոքրիկ խնդիր կա` ես իսկապես անմեղ եմ և իսկապես չեմ խախտել օրենքը: Ես ուրիշ սկզբունքներով եմ ապրում: Ինձ մոտ ոչինչ չեն գտել և ոչինչ չեն գտնի»,-հայտարարել է Սաակաշվիլին: