Մինչև 2015թ. հունվար Լեմպարդը հանդես է գալու «Մանչեսթեր Սիթի»-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հայտարարել է, որ Ֆրենկ Լեմպարդը թիմում վարձակալական հիմունքներով հանդես կգա մինչև 2015-ի հունվար:

«Ինչպես գիտեք, Ֆրենկը պայմանագիր է ստորագրել «Նյու-Յորք սիթի»-ի հետ, որին միանալու է 2015-ի հունվարին: Մինչև այդ տարվա հունվար Լեմպարդը հանդես է գալու «Մանչեսթեր Սիթի»-ում: Հիմա նա մարզվում է թիմի կազմում և պայքարելու է մեկնարկային կազմում տեղի համար: Նա գիտի, որ մենք ունենք հզոր թիմ, իսկ իր դիրքում կան մի շարք խաղացողներ: Նա օգտակար կլինի թիմին»,- նշել է Պելեգրինին:




Լրահոս