Լեվոն Զուրաբյանը ելույթ է ունեցել ՀԱԿ-ի հանրահավաքի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ օրս Հայ ազգային կոնգրեսը զբաղված էր ներքին խնդիրներով, ցուցակի կազմումով, որտեղ ըստ էության, որոշվում էր դեկարատարությունների բաշխումը եւ ճակատի տարբեր մասերի պատասխանատուների հարցերը: Այս մասին Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: “Այսօր ես ձեզ զեկուցում եմ, որ մեր բանակն արդեն շարված է եւ պատրաստ ընդհանուր հարձակման:Ամեն տեղամասում մենք կունենանք երկու վստահված անձ` Կոնգրեսից եւ մեծամասնական թեկնածուի կողմից: Մոտ չորս հազար մարդ կկարողանա Կոնգրեսի կողմից վերահսկել ընտրությունների ընթացքը:Կոնգրեսի գործող կառույցների ռեսուրսներին գումարվել են թեկնածուների հարազատները, մտերիմները:Վերջապես հեռուստաեթերը կբացվի եւ ժողովուրդն արագորեն կազատվի վախի ճիրաններից եւ ոտքի կկանգնի:Քաղաքական կյանքի թեժացումը արդեն սկսվել է, բայց իրական թեժացումը դուք դեռ կտեսնեք: Սա իսկապես ճակատամարտ է”,-հայտարարեզ Զորւաբյանը:Նրա խոսքով, մայիսի 6-ին իրենց կմիանան այն քաղաքացիները, ովքեր պատրաստ են իրենց քվեով աջակցել ՀԱԿ-ին:




Լրահոս