Հրթիռային հարձակման մասին վաղ նախազգուշացման համակարգի խորհրդային ռազմական «Կոսմոս-903» արբանյակն օգոստոսի 4-ի գիշերը Երկրի վրա կընկնի: Ճշտված տվյալների համաձայն՝ արբանյակը մթնոլորտի խիտ շերտում կհայտնվի:
Սպասվում է, որ խիտ շերտում հայտնվելուց հետո արբանյակը կոչնչանա, դրա առանձին հատվածներ կարող են Երկրի մակերեւույթին հասնել:
Նաեւ նշվում է, որ օգոստոսի 4-ի երկրորդ կեսին կընկնի եւս մեկ արբանյակ՝ «Կոսմոս-1151»: Այն մթնոլորտի խիտ շերտերում կհայտնվի Կարսկի ծովի շրջանում: Խորհրդային արբանյակը տիեզերակայանից մեկնարկել է 1977թ.-ի ապրիլի 11-ին: