Օբամայի քաղաքականությունը՝ սպառնալիք ԱՄՆ-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ Կոնգրեսի ազգային անվտանգության կոմիտեն վերլուծել է պաշտպանական քաղաքականության ռազմավարության խնդիրները և եզրակացրել, որ նախագահ Բարաք Օբամայի քաղաքականությունը ուղղակի սպառնալիք է Միացյալ Նահանգների ինքնավարության և անվտանգության համար:

 Կոմիտեն եզրակացրել է, որ զինվորականների թվի ու ռազմական բյուջեի կրճատումը վտանգ է ներկայացնում ԱՄՆ ազգային անվտանգության համար: Նշվում է, որ այդ նախաձեռնությունները կարող են երկրին ծանր կացության մեջ դնել, ինչի հետևանքով չի կարող արտաքին սպառնալիքին պատասխանել:

Ըստ զեկույցի հեղինակի՝ իր ազգային անվտանգության ապահովման համար ԱՄՆ-ը պետք է կարճ ժամանակահատվածում փոխի այդ քաղաքականությունը:




Լրահոս