Քվեարկելով ՀԱԿ-ի օգտին, քվեարկելու եք հանուն արժանապատիվ կյանքի. Ս.Դեմիրճյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ հանրահավաքի ընթացքում ունեցած իր ելույթում Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը նշեց, որ վերջերս ՀՀԿ-ի տարբեր դեմքեր հայտարարում են, որ ընտրությունները լինելու են աննախադեպ արդար եւ ՀՀԿ-ն 40 տոկոս ձայն է ստանալու: “Սա ասում է մի ուժ, որի իշխանության տարիներին երկրի արտաքին պարտքը հասել է 4 մլդր-ի, աննախադեպ չափերի է հասել արտագաղթն ու աղքատությունը, երկիրը կանգնել է էկոլոգիական եւ ժողովրդագրական խայտառակ պատկերի առաջ”,-ասաց նա: Իր խոսքում Ստեփան Դեմիրճյանը նաև նշեց, որ իշխանությունները օգտագործում են իրենց վարչական ռեսուրսները եւ բարեգործության անվան տակ ընտրակաշառք է բաժանում: “Վարչախմբի պլանները կձախողվեն, եթե մեր հասարակությունը ոչ ասի քրեաօլիգարխիկ համակարգին , ոչ ասի ստորացուցիչ ընտրակաշառքին”,- ասաց նա: Ես համոզված եմ, որ ՀԱԿ-ի ներկայությունը ԱԺ-ում լրիվ փոխելու է իրավիճակը մեր երկրում եւ հող է պատրաստելու նախագահական ընտրությունների համարեւ,- ասաց նա:




Լրահոս