Վրաստանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար կհաստատվի. ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերին սրված հակամարտությունը անհապաղ կկարգավորվի: Այս մասի  հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն: Նրա խոսքով՝ «քաղաքակիրթ աշխարհին պետք չէ ևս մեկ ապասառեցված հակամարտություն»:

«Մենք անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցող իրադարձություններին: Ես վստահ եմ, որ մեր տարածաշրջանին և ողջ աշխարհին պետք չէ ևս մեկ ապասառեցված հակամարտություն, լարվածության մեկ այլ օջախ, և վստահ եմ, որ երկու երկրների առաջնորդները ընդհանուր լեզու կգտնեն և կկարողանան խնդիրը բերել խաղաղ կարգավորման ճանապարհ», – ընդգծել է Վրաստանի ԱԳ նախարարը:




Լրահոս