Ատլետիկոյի կիսապաշտպանը տեղափոխվեց Բունդեսլիգա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ատլետիկո»- կիսապաշտպան Ժոշուա Գիլավոգին կարիերան կշարունակի գերմանական «Վոլֆսբուրգ»-ում: Գերմանական ակումբը ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 15 միլիոն եվրո ու կստանա Գիլավոգի տրանսֆերային իրավունքի 90 տոկոսը:

«Ատլետիկոն» 23-ամյա կիսապաշտպանին 2013-ի ամռանն էր «Սենտ Էտյենից» 12 միլիոն եվրոյով ձեռք բերել: Ֆուտբոլիստը չամրապնդվեց իսպանական ակումբում ու 2013/14-ի մրցաշրջանը վարձավճարով ավարտել է «Սենտ Էտյենում»:




Լրահոս