Պաղպաղակ տանել չկարողացող նախագահը. Բ. Օբաման դարձավ 53 տարեկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1961 թվականին այս օրն է ծնվել ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբաման:

Դպրոցական տարիներին, երբ ոչ ոք չէր ճանաչում Բարաքին, նա բավականին հետաքրքիր մականուն ուներ` «O’Bomber»:  Օբաման հենց այնպես չէր արժանացել մականվանը: Պարզվում է`լավ բասկետբոլիստ է եղել, իսկ արդեն երիտասարդ տարիներին նա «Բասկին-Ռոբինս» խանութների ցանցում պաղպաղակ է վաճառել, այդ պատճառով էլ տանել չի կարողանում այն:

Բարաք Օբաման բավական ազատ խոսում է իսպաներեն, սիգար է ծխում: Նրա պապիկը ժամանակին ընդգծված անհատականություն է եղել: Առաջին համաշխարհայինի տարիներին Հուսին Օնիանգո Օբաման (Օբամայի պապիկը) համագործակցել է Քենիայի իշխանությունների հետ, իսկ արդեն պատերազմի ավարտից հետո վերջինիս բանտարկել են այն բանի համար, որ նա Քենիայում մասնակցել է հեղափոխական շարժումներին: Ի դեպ, Օբամայի լեգենդար պապը քրիստոնյա է եղել, և միայն ծերունական տարիներին է փոխել կրոնն ու իսլամ ընդունել:

Օբաման Միացյալ Նահանգների կրտսեր սենատորն էր Իլինոյսից 2005-ի հունվարից մինչև 2008-ի նոյեմբերը։

Առաջին սևամորթ ամերիկացին է, ով առաջադրվել է որպես նախագահի թեկնածու: Կոլումբիայի համալսարանի և Հարվարդի օրենսգիտության դպրոցի շրջանավարտ է: Օբաման աշխատել է որպես համայնքի կազմակերպիչ և որպես քաղաքացիական իրավունքների դատախազ: Նա նաև աշխատել է Իլինոյսի սենատում երեք ժամկետների համար՝ 1997-ից 2004թթ.։

ԱՄՆ-ի 44-րդ նախագահն ուսուցանել է սահմանադրական օրենք՝ Չիկագոյի համալսարանի օրենսգիտության դպրոցում, 1992-ից մինչև 2004։ Նրա առաջին փորձը` դառնալ ԱՄՆի ներկայացուցիչների պալատի անդամ, ձախողվել է 2000թ.։

Այս դեպքից հետո Օբաման հայտարարել է իր արշավը ԱՄՆ-ի սենատորի համար և ընտրվել է 2004թ. նոյեմբերին`շահելով քվեների 70 տոկոսը։

Որպես 109-րդ Կոնգրեսի դեմոկրատական փոքրամասնության անդամ՝ նա օգնել է ստեղծել օրենդրություն՝ վերահսկելու պայմանական զենքերը:

Շրջագայել է Արևելյան Եվրոպայում, Միջին Արևելքում և Աֆրիկայում։

Ամուսնացած է, ունի երկու դուստր:

Բարաք Օբամա կրտսերն այսօր մեծ ճանաչում և հեղինակություն է վայելում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում:




Լրահոս