Քիչ առաջ Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ հակառակորդը կրակ է բացել:
Ինչպես հայտնում են տեղի բնակիչները, արդեն մոտ 30 րոպե է` կրակահերթը չի դադարում:
«Կրակում են սև նետով, AK 74-ով, ПK, РПК 74: Երեկ էլ բնակիչներից մեկի տնից արձակած գնդակն են գտել»,- ասում են բնակիչները:
Վերին Ճամբարակի բնակիչները փոխանցում են նաև, որ կրակոցներ հաճախ են լինում, սակայն վերջին օրերին դրանք ավելի են շատացել և ավելի երկարատև են լինում:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ և ԼՂՀ ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և ղարաբայան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 893 անգամ, որից 839 անգամ` ղարաբաղյան հատվածում:
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց: Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 175 անգամ, որից 159 անգամ` ղարաբաղյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3015 կրակոց: