Օգոստոսի 3-ին, ժամը 19.33-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 12.30-ին Չինաստանի տարածքում՝ Լուդիան քաղաքից 28 կմ արևմուտք, տեղի է ունեցել 6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 8 բալ:
Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքէջի՝ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 27.200 և արևելյան երկայնության 103.300:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Ըստ «BBC» լրատվական ծառայության, երկրաշարժի հետևանքով 175 մարդ է զոհվել, 1300-ը վիրավորվել, ավերվել են ավելի քան 12 000 շենք և շինություններ: