ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախնական տվյալներով` ՀՀ-ում կա 2 մլն 409 հազար 344 ընտրող. ոստիկանության պաշտոնական կայքում ներբեռնման հնարավորությամբ արդեն իսկ տեղադրվել է ընտրողների ռեգիստրը: 2007թ. ԱԺ ընտրությունների համեմատ, այս թիվն ավելացել է ավելի քան 91 հազար 500-ով. այն ժամանակ ընտրացուցակներում առկա էր 2 մլն 317 հազար 810 քաղաքացի, որոնցից ընտրություններին մասնակցել էր 1 մլն 375 հազար 733-ը: Ուշագրավն այն է, որ մի կողմից ընտրացուցակներում ավելանում է քաղաքացիների թիվը, մյուս կողմից պաշտոնական վիճակագրությունն ահազանգում է արտագաղթի մասին. միայն մարդահամարի տվյալներով` ՀՀ-ից վերջին տասը տարիներին արտագաղթել է 130 հազար մարդ: Իսկ ԱՎԾ տվյալներով` 2010-2011թթ. ընթացքում ՀՀ-ից մեկնածների ու վերադարձածների թվի տարբերությունը կազմել է 106 հազար 366 մարդ: Այսինքն` 106 հազար 366 մարդ հեռացել է մեր երկրից: Իսկ թե ինչպես է այդքանից հետո 91,5 հազարով ավելացել ընտրողների թիվը, այդպես էլ անհասկանալի է մնում:




Լրահոս