ՎԵՐԱՔՆՆԻՉԻ ԴԱՏԱՎՈՐԸ ՀԱՐՍՏԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում կարծես թե ավանդույթ է, որ այս կամ այն պաշտոնյան կարողանում է կարճ ժամանակում հարստանալ եւ նորանոր ունեցվածքներ ձեռք բերել: Դա է վկայում Բարձրաստիճան պաշտոնատար էթիկայի հանձնաժողով պաշտոնատար անձանց ներկայացրած նրանց հայտարարագրերը:

«Ժողովուրդը»-ը տեղեկացավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Արարատ Պետրոսյանի դրամական միջոցներն ավելացել են 2,5 մլն դրամով եւ այժմ նա ունի 5 մլն դրամ: Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ նա մեկ տարվա ընթացքում 10 մլն դրամ է վաստակել, որը գոյացել է կենսաթոշակի եւ աշխատանքի վարձատրության հաշվին: Թերեւս դատավորի գլխավոր ձեռքբերումը կարելի է համարել 12 միլիոն դրամով ձեռքբերած «TOYOTA CARMY» մակնիշի ավտոմեքենան, որի ծագման մանրամասները նկարագրված չեն փաստաթղթերում:
Իսկ ահա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանը հայտարարագրել է 6,5 միլիոն դրամի միջոցներ: Բացի այդ, նա ունեցել է 13,8 միլիոն տարեկան եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից:
Ու թեեւ դատավորները բավականին բարձր աշխատավարձ են ստանում, այնուամենայնիվ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը, պարզվում է, ընդամենը 400 հազար դրամ ունի: Իսկ անցած տարի՝ 2013 թվականին, ունեցել է 8,8 միլիոն դրամի եկամուտ, որն էլ միայն աշխատավարձից է գոյացել: Փաստորեն` դատավորը չի կարողացել տնտեսել գումարները եւ մեկ տարում փոշիացրել է ողջ ունեցվածքը: Հետաքրքիր է՝ ինչո՞վ է ապրում նա: Արդյո՞ք միայն 400 հազար դրամը բավարար է՝ դատավորին վայել ցոփ ու շվայտ կյանք վարելու համար:




Լրահոս