«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակը բավական զավեշտալի տեսք ունի. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը, եզրափակում` Արթուր Մարգարյանը: Արթուր Բաղդասարյանին գիտեն բոլորը, իսկ ահա Արթուր Մարգարյանը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի վարորդն է եւ ՕԵԿ անդամ: Ստացվում է, որ 160 հազար անդամ ունեցող այդ կուսակցությունում իրականում կադրերի պակաս կա, ինչը լրացնում են վարորդների հաշվին: Նկատենք նաեւ, որ բացի վարորդներից, «Օրինաց երկիր» կուսակցության ընտրացուցակում ընդգրկված են նաեւ այդ կուսակցության գործավարները, հրահանգիչները. մի խոսքով՝ ում տեսել, ցուցակ են տարել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ