ՀՐԱԺԵՇՏԻ
ՀԱՄԵՐԳ
Լեգենդար ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն իր 90-ամյա հոբելյանի շրջանակներում սեպտեմբերի 20-ին հրաժեշտի համերգ կունենա Նյու Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» թատրոնում:
70-տարվա իր բեղուն գործունեության ընթացքում մեծանուն երաժիշտը վաճառել է ավելի քան 100 միլիոն ձայներիզ, կատարել 12 00 երգ` 7 լեզվով, նկարահանվել 80 ֆիլմում եւ թողարկել 294 ալբոմ։ Նա շարունակում է իր համերգներով լցնել միջազգային այնպիսի հսկայական համերգասրահներ, ինչպիսիք են Բեռլինի «O2» արենան, Ֆրանկֆուրտի «Ֆեշթեյլ» եւ Լոնդոնի «Ալբերտ» թագավորական համերգասրահները: Ազնավուրի երգերը կատարել են շատ հայտնի արվեստագետներ` Էլթոն Ջոն, Էդիտ Պիաֆ, Սելին Դիոն, Սթինգ, Ռեյ Չարլզ, Թոմ Ջոնս, Անդրե Բոչելի ու շատ ուրիշներ:
«ՑԱՎԱԼԻ ՖԻԼՄ»
Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մայրը՝ Սիսին, դիմել է իր հանգուցյալ դստեր ու նրա ամուսնու՝ Բոբի Բրաունի հարաբերությունների մասին կենսագրական ֆիլմ ստեղծողներին՝ հայտնելով, որ ինքը դեմ է դրա նկարահանմանը:
Նրա պնդմամբ, նկարահանման գործընթացում ներգրավված մարդիկ չեն ճանաչել Ուիթնիին, ու ոչինչ չգիտեն Բոբի Բրաունի հետ նրա հարաբերությունների մասին:
Կինը կոչ է արել մարդկանց թույլ տալ Ուինսթոնին խաղաղությամբ հանգչել՝ հավելելով, որ երգչուհու ընտանիքն արդեն հոգնել է նրա կյանքի եւ մահվան թեմաների շուրջ շահարկումներից:
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012թ.՝ 48 տարեկանում: Կոկաինի չարաշահման պատճառով նա խեղդվել էր լոգարանում:
«ՄԱՅՔԼ ՋԵՔՍՈՆԸ ՈՂՋ Է»
Հանրաճանաչ ռուս ոճաբան, վարսահարդար Սերգեյ Զվերեւը վստահեցնում է, որ Մայքլ Ջեքսոնը ողջ է եւ թաքնվում է Արեւելքի երկրներից մեկում: Այդ մասին Զվերեւը գրառում է կատարել իր ֆոտոբլոգում: Նա նաեւ լուսանկարներ է հրապարակել, որոնք, իր համոզմամբ, ապացույց են այն բանի, որ Ջեքսոնը ողջ է եւ թաքնվում է լայն հասարակությունից: Առաջին լուսանկարում նա նշել է 5 տարի առաջ Մայքլ Ջեքսոնի թաղման արարողությանը եկած շիկահեր մի աղջկա: Ըստ Զվերեւի՝ այդ շիկահերը հենց ինքը Ջեքսոնն է. «Իր թաղման արարողության ժամանակ Ջեքսոնը կերպարանափոխվել է որպես շիկահեր, փոխել է քթի ձեւը, բայց նրա կզակը նույնն է: Կանայք նման կզակ չեն ունենում: Մայքլ Ջեքսոնը ողջ է: Մայքլի քույրը՝ Ջանեթ Ջեքսոնը, զգացել է, որ դա իր եղբայրն է»,-գրել է Ս. Զվերեւը: Ավելի ուշ նա լուսանկարներ է տեղադրել, որոնցում պատկերված է մի տղամարդ՝ սեւ փարաջայով եւ մի տղա երեխայի հետ:
ԿԵՐԵԼ Է
ԸՆԿԵՐՈՋԸ
Ավստրալացի ձկնորսին հաջողվել է հազվագյուտ եւ զարմանալի լուսանկարներ անել: Տղամարդն ականատես է եղել, թե ինչպես է կոկորդիլոսը կերել իր երեքմետրանոց ընկերոջը:
Ուորեն Սմիթը զբաղվում է զբոսաշրջիկների համար ձկնորսություն կազմակերպելով: Ժամանելով ձկնորսության վայր՝ Սմիթն ու զբոսաշրջիկները զարմանալի տեսարանի են ականատես եղել. ափին պառկած կոկորդիլոսն անխնա կուլ է տվել մեկ այլ կոկորդիլոսի, որի բերանից երեւացել է զոհի պոչը: Սմիթն ասում է, որ նրա գնահատականներով, մեծ կոկորդիլոսի երկարությունը հինգ, իսկ կիսատ կուլ տվածինը երեք մետր է եղել:
Ձկնորսն ավելացրել է նաեւ, որ կոկորդիլոսները հաճախ են ուտում իրենց ընկերներին, հատկապես այն շրջանում, երբ մայրը պաշտպանում է իր ձագերին:
ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՄԱՐԻԽՈՒԱՆԱ Է ԾԽԵԼ
Ռեփեր Սնուփ Դոգը պատմել է, որ մարիխուանա է ծխել Սպիտակ տան լոգասենյակում: «Double G News Network» ծրագրի ընթացքում հեռուստահաղորդավար Ջիմի Քիմելի հետ անկեղծացել է ռեփերը եւ հայտնել, որ մարիխուանա է ծխել նաեւ Սպիտակ տանը: Բարեբախտաբար, դա արել է զուգարանում, այլ ոչ հենց Սպիտակ տանը: Հիշեցնենք, որ ռեփերը Սպիտակ տուն է հրավիրվել անցած տարի՝ մասնակցելու Քենեդիի անվան 36-րդ մրցանակաբաշխությանը: