ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Աշտարակ կաթ» գործարանի՝ դեպի Պ. Սեւակի փողոց նայող պատի վրայից օրերս անհետացել է «Հայ հեղափոխական դաշնակցություն» վերտառությամբ ցուցապաստառը: Փոխարենը այնտեղ հայտնվել է «Աշտարակ կաթ»-ի գովազդը: Ուշագրավն այն է, որ այս փոփոխությունը համընկավ ՀՅԴ համամասնական ընտրացուցակի հրապարակման հետ. բանն այն է, որ վերջին երկու ընտրություններում ՀՅԴ ցուցակով պատգամավոր էր դառնում այս ընկերության սեփականատեր, անկուսակցական Աշոտ Ափոյանը: Մինչդեռ հիմա նա ընդգրկված չէ ՀՅԴ ցուցակում, դեռ ավելին, տեսակետ կա, որ Ափոյանի ու ՀՅԴ-ի հարաբերությունները լարված են. նա նեղացած է հին ընկերների պահվածքից:




Լրահոս