Ադրբեջանական www.haqqin.az տեղեկատվական կայքը կիրակի օրը ենթարկվել է հաքերային գրոհի հայերի կողմից. գրում է rosbalt.ru-ն:
Կայքէջում տեղադրվել է ASALA-ի խորհրդանիշ հանդիսացող սեղմված բռունցքը և անգլերենով արված գրությունը, որում ասվում է. «Եթե դուք վերջ չտաք պատերազմին, պատերազմը ձեր վերջը կտա» (If you don’t end war, war will end you):
Էջի ներքևում գրված է եղել՝ կոտրել է ԱՍԱԼԼԱ-ն (HACKED BY A.S.A.L.A ):
Ռուսական լրատվամիջոցը ենթադրում է, որ հաքերային հարձակումը կապված է հայ-ադրբեջանական շփման գծում իրադրության սրացման և վերոհիշյալ կայքի կողմից այդ կապակցությամբ տեղադրվող տեղեկատվության հետ: