Ալվեսը, հնարավոր է, հեռանա «Բարսելոնա»-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանի Ալվեսը, հնարավոր է, հեռանա ակումբից: 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր ՊՍԺ-ն, սակայն ֆրանսիական ակումբը նախընտրեց գնել ավելի երիտասարդ Սերժ Օրյեի տրանսֆերը:

Այժմ Ալվեսի տրանսֆերը ցանկանում է գնել անգլիական «Լիվերպուլ»-ը: Տեղեկություններ կան, որ «Լիվերպուլ»-ի ներկայացուցիչներն արդեն կապնվել են «Բարսելոնա»-ի հետ, որպեսզի քննարկեն Ալվեսի տրանսֆերի մանրամասները: Ինչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 6 մլն եվրո:

 




Լրահոս