Արձագանքելով «Ժողովուրդ» օրաթերթի «Վուայաժ-վուայաժ» լուրին` խմբագրություն զանգահարած ԱԺ աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն ու ՀՀԿ-ականներ Գագիկ Մինասյանը, Արեգ Ղուկասյանը Ալմաթի պաշտոնական այցից հետո Արաբական Միացյալ Էմիրություններ են մեկնել ոչ թե սեփական գրպանի, այլ խորհրդարանի բյուջեի հաշվին: Ըստ նույն աղբյուրի՝ Նիկոյանն աշխատում է գործուղումների ուղարկել միայն ՀՀԿ-ականներին: Բացառությամբ, թերեւս, «Եվրանեսթ»-ի ԽՎ հայաստանյան պատվիրակության՝ Բաքու կատարելիք այցից, մյուս բոլոր այցերին նույնիսկ կոալիցիոն ՕԵԿ եւ ԲՀԿ անդամները չեն եղել: Ավելին, մեկնումները նրանցից գաղտնի են պահվել:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ