ԴՀՈԼՆԵՐ` ԱՄԿ-Ի ԱՌՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Youtube-ում է հայտնվել մի տեսանյութ, որը վերնագրված է «Գեղամյանի կուսակցության հիմնը»: 1 րոպե 30 վայրկյան տեւողությամբ տեսանյութը ներկայացնում է 3 երիտասարդների, որոնք «Ազգային միաբանություն» կուսակցության կենտրոնական գրասենյակի մուտքի մոտ դհոլ են նվագում: Ակնհայտ քաղաքական ենթատեքստ ունեցող այս ակցիայի կազմակերպիչները դեռ հայտնի չեն: Բայց տպավորությունն այնպիսին է, որ պարզապես երեք երիտասարդներին գումար են տվել եւ ուղղորդել գրասենյակի դիմաց` նվագելու, իսկ տեսահոլովակին կցել են դհոլի ձայն: Բանն այն է, որ բավականին պարզ են լսվում դհոլի զարկերը, ինչն անհնար է, քանի որ ակնհայտորեն նկարահանումը կատարվել է դիմացի մայթից` բազում մեքենաների շարժիչների ձայների ուղեկցությամբ:
Ինչեւէ, երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս առնչությամբ մեկնաբանություն խնդրել Արտաշես Գեղամյանից, սակայն վերջինս ասաց, որ չի ցանկանում որեւէ հարցի պատասխանել եւ անջատեց հեռախոսը:




Լրահոս