Վրաստանում 2 հայաստանցի է ձերբակալվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրացի իրավապահները ձերբակալել են Հայաստանի երկու քաղաքացու, ովքեր փորձել են երկիր ներմուծել ռադիոակտիվ ցեզիյ-137 նյութի գործարանային կոնտեյներ: Այդ մասին տեղեկացրել է Վրաստանի արտգործնախարարությունը:

Կասկածյալները 1965թ. և 1966թ. ծնված տղամարդիկ են: Նրանք ձերբակալվել են Վրաստանի և Հայաստանի «Սադախլո» սահմանային անցակետի մոտ իրականացված հատուկ օպերացիայի ժամանակ:

Ձերբակալվածների դեմ հարուցվել է քրեական գործ երկրի Քրեական օրենսգրքի թիվ 214 («Մաքսային կանոնների խախտում») և 230 («Ռադիոակտիվ նյութերի հետ անզգույշ վերաբերմունք») հոդվածներով. տեղեկացնում է Интерфакс-ը:

Զեզի-137-ը ռադիոակտիվ նյութ է, որն օգտագործվում է արդյունաբերության և բժշկության մեջ: Այն կարող է օգտագործվել «կեղտոտ ռումբերի» պատրաստման համար, որոնք առաջացնում են տեղանքի բարձր մակարդակի աղտոտում:




Լրահոս