Անհամբեր սպասում եմ սուպերգավաթի խաղին. Լևանդովսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին նշել է, որ մյունխենյան ակումբում իր ադապտացիան ավելի լավ ու հեշտ է ընթանում, քան ժամանակին «Բորուսիա»-ում էր։

«Բավարիայում» ինձ լավ ընդունեցին։ Ես հասցրել եմ ծանոթանալ ֆուտբոլիստների հետ, չնայած նրանց արդեն ճանաչում էի։ Մենք հաճախ էինք խաղում միմյանց դեմ։ Ինչ վերաբերում է Գերմանիայի Սուպերգվաթի խաղին, ապա, իհարկե, ինձ համար առանձնահատուկ հանդիպում է լինելու։ Չէ՞ որ ես երկար տարիներ խաղացել եմ «Բորուսիայում»», – նշել է նա, հավելելով, որ, ինչպես միշտ, իր թիմը ցանկանում է հաղթել:

«Բայց դա դժվար կլինի։ Առավել ևս, Սուպերգավաթի խաղից ընդամենը 10 օր առաջ ենք մենք ամբողջ կազմով մարզվելու»,-ասել է Լևանդովսկին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Գերմանիայի Սուպերգավաթը կվիճարկեն Մյունխենի «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»։




Լրահոս