ԵՐԳՉՈՒՀԻՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ, երբ «Ժողովուրդ»-ը փորձեց զրուցել ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանի հետ, վերջինս ասաց, որ մարտի 23-ի համերգին է պատրաստվում եւ միայն դրանից հետո մեզ հետ կզրուցի: Արդեն երկու օր է` զանգահարում ենք երգչուհուն` նրա հետ զրուցելու համար, սակայն վերջինս համառորեն հրաժարվում է խոսել:
Երեկ կրկին փորձեցինք զրուցել Հանրապետական կուսակցության անդամ Շուշան Պետրոսյանի հետ:
-Ձեզ մի քանի հարցեր կարելի՞ է տալ:
-Ի՞նչ հարցեր են, քաղաքականությա՞ն:
-Դուք արդեն մտել եք քաղաքականություն, բնականաբար քաղաքական հարցեր են լինելու:
-Հա՞, չէ՛, հիմա չեմ ուզում պատասխանել:
-Իսկ ի՞նչն է պատճառը:
-Չեմ ուզում, իմ ցանկությունը, դա իմ ցանկությունն է:
-Բայց խոստացաք համերգից հետո զրուցել մեզ հետ:
-Հասկացա, համերգից հետո կխոսենք` մի քիչ ուշ:
-Համերգն արդեն կայացել է:
-Եղավ հասկացա, ցտեսություն:




Լրահոս