Հրաչյա Հարությունյանի հարազատները սպասում են նրա դատավճռի հրապարակմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր կկայանա հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանի դատավճիռը:

Հիշեցնենք, որ նա մեղադրվում է Մոսկվայում տեղի ունեցած ավտովթարի մեջ, որին զոհ գնաց 18 մարդ:

Նշենք, որ Հրաչյա Հարությունյանն ընդունել է իր մեղքը, սակայն չի խոստովանում, որ մեքենան կեղծ փաստաթղթով է վարել:

Armlur.am-ը կապ հաստատեց Հարությունյանի դստեր՝ Լիլիթի հետ: Նա նշեց, որ այս պահին դեռ որևէ տեղեկություն չունեն, այլ միայն գիտեն, որ դատավճիռն այսօր է, և սպասում են նորությունների:

Լիլիթի խոսքով՝ այս պահին նրա հայրիկի առողջական և հոգեկան վիճակը նորմալ է: Նա նշեց, թե տեղյակ է, որ, հնարավոր է, նրան ազատազրկման դատապարտեն 7 տարով, սակայն այլ տեղեկություններ դեռևս չկան:




Լրահոս