Չինաստանի երկրաշարժը մոտ 400 մարդու կյանք է խլել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 381-ի. տեղեկացնում են երկրի իշխանությունները: 1801 մարդ վնասվածքներ են ստացել, երեքը համարվում են անհետ կորած. տեղեկացնում է BBC-ին:

ԱՄՆ-ի երկրաբանական ընկերությունը հայտնել է, որ 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Յուննան մարզի լեռնային հատվածում:

Տեղական իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ շատ տներ, այդ թվում՝ դպրոցը, քանդվել են: Շատ են տուժել նաև ենթակառուցվածքները: Ականատեսներից մեկի խոսքով՝ քաղաքային փողոցների ավերածությունները նման են ռմբակոծման հետևանքների:




Լրահոս