Մոսկվայում ձերբակալված կրիմինալ խմբավորման կազմում կան նաեւ հայեր: Ինչպես տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները, ձերբակալված խմբավորման անդամները զբաղվել են բանկային անօրինական գործունեությամբ ու ֆինանսական կեղծիքներով՝ տարեկան ապահովելով 90 մլրդ ռուբլու եկամուտ: Այդ խմբավորումը ղեկավարել է ոմն Արտյոմ Սարգսյան: Նրա ղեկավարած խումբը մաս է կազմել հանցավոր մեկ այլ մեծ խմբավորման: Ընդ որում, նշվում է, որ այդ խմբավորումը գործել է «էթնիկ խմբի» հետաքրքրությունների շրջանակում: Իսկ ստացված գումարներն ուղարկվել են Կովկաս, Միջին Ասիա եւ Մերձավոր Արեւելք:
ԷԼԻ ԽԱՅՏԱՌԱԿՎԵՑԻՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ