Բակո Սահակյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 4-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի Քրիստոնեա-դեմոկրատական միության եւ Քրիստոնեա-սոցիալիստական միության խմբակցության մի խումբ անդամների:

Հանդիպմանը արծարծվել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային գործընթացներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը կարեւորել է Գերմանիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ այն Արցախի արտաքին քաղաքական օրակարգի առաջնայինուղղություններից մեկն է:

Հանդիպմանը մասնակցում էին արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս