«Ոչ մի կուսակցության չեմ անդամագրվելու, մնալու եմ ՀՀԿ-ի անդամ»:
Իհարկե, ամեն մարդ իրավունք ունի որեւէ կուսակցության անդամագրվելու որոշում կայացնել: Ի վերջո, մարդը պետք է կարողանա հնարավորություն ունենալ իր գաղափարները տարածելու, քարոզելու: Այլ հարց է, որ այսօր մեր երկրում կուսակցությունները դարձել են աշխատանքի տեղավորման գործակալություններ, ու դժվար է ասել, թե նրանք ինչ ընդհանրություն ունեն գաղափարախոսություն ասվածի հետ: Ինչ վերաբերվում է Ճոյտ մականունով հայտնի Հակոբ Հակոբյանին, ապա նա ՀՀԿ-ին չի դավաճանում ապահովության համար: Բա որ թարսվեն իր հետ ու մի քրեական գո՞րծ էլ «կախեն» ուսերից: Այնպես որ, ճիշտ ուղու վրա է պատգամավորի թեկնածուն: