Հուլիսի 1-ից աճել է ՀԿԵ-ի 1,4 հազ. աշխատակիցների աշխատավարձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը Երկաթուղայինի օրվա նախաշեմին՝ օգոստոսի 2-ին, անցկացված խորհրդակցության ժամանակ ամփոփեց Ընկերության հուլիսին կատարած աշխատանքների արդյունքները:

– Մենք ամփոփում ենք մեր գործունեության արդյունքները մեր մասնագիտական տոնի նախօրեին: Եվ դա մեր վրա դնում է հատուկ պատասխանատվություն և լրացուցիչ ջանքեր է պահանջում մեր նպատակներին հասնելու և ՀԿԵ-ի գործունեությունը կատարելագործելու համար, – հայտարարեց Ընկերության ղեկավարը:

Վիկտոր Ռեբեցի կողմից բերված տվյալներին համաձայն, 2014 թվականի հուլիսին բեռնափոխադրումների ծավալը 1%-ով (3 հազ. տոննա) գերազանցել է նախատեսված ցուցանիշը: Գլխավոր տնօրենը նշեց, որ նախատեսված ցուցանիշները կատարել են բոլոր չորս գծային-կայարանային միավորումները՝ Երևանը, Գյումրին, Վանաձորը և Սևանը:

Հատուկ կարևորելով երկաթուղու որակական ցուցանիշները՝ գլխավոր տնօրենը տեղեկացրեց, որ գնացքի միջին քաշը հուլիսին գերազանցել է նախատեսված ցուցանիշը 1,5%-ով՝ հասնելով 1513 տոննայի: Շահագործվող էլեկտրաքարշերի թիվը կրճատվել է 0,5 միավորով, իսկ լոկոմոտիվի արտադրողականությունն աճել է 1,9%-ով, միջին վազքը՝ 3,5%-ով: Տեղամասային արագությունը կատարվել է նախաատեսվածի համեմատ 100,3%-ով՝ կազմելով 33,4 կմ/ժամ (2013 թվականի հետ համեմատ այն աճել է 3,1%-ով կամ 1,0 կմ/ժ): Իսկ 2013 թվականի ցուցանիշների հետ համեմատ այս տարվա հուլիսին 0,1 օրով կամ 3,3%-ով արագացել է նաև բեռնատար վագոնի շրջանառությունը՝ հասնելով 2,9 օրի:

Անդրադառնալով երկաթուղայինների աշխատավարձերի թեմային՝ ՀԿԵ գլխավոր տնօրենը նշեց, որ աշխատանքի արտադրողականությունը հուլիսին 2%-ով գերազանցեց նախատեսված ցուցանիշը, իսկ միջին աշխատավարձը կազմում է 187,5 հազար դրամ, ինչը 17,5%-ով գերազանցում է միջին հանրապետական ցուցանիշը: Վիկտոր Ռեբեցը տեղեկացրեց, որ հուլիսի 1-ին մինչև 50 000 դրամ կատարված նվազագույն աշխատավարձի բարձրացումը ազդել է երկաթուղու 76 աշխատողի:

Միևնույն ժամանակ, գլխավոր տնօրենի խոսքերով, 15%-ով ավելացել են ստորաբաժանումների արտադրատեխնիկական բաժինների պետերի, տնօրինությունների, կենտրոնների և ստորաբաժանումների ինժեներատեխնիկական աշխատողների և ծառայողների աշխատավարձերը, 10%-ով՝ կայարանների պետերի, հերթապահների, դիսպետչերների, պարկերի հերթապահների, տեխնիկական և ապրանքային գրասենյակների պետերի, օպերատորների, ավագ ապրանքային գանձապահների և ապրանքային գանձապահների աշխատավարձերը: 10%-նոց աճն արձանագրվեց էլեկտրամեխանիկների, ավագ էներգադիսպետչերների, Գյումրու ԱՀՑ-ի տելեգրաֆիստների, էներգամատակարարման ձեռնարկության օպերատորի աշխատավարձերում, իսկ 5%-ով աճել են անվտանգության ծառայության որոշ աշխատողների դրույքաչափերը: – Այսպիսով 2014 թվականի հուլիսի 1-ից աճել է երկաթուղու 1 418 աշխատողների աշխատավարձը, – ընդգծեց Վիկտոր Ռեբեցը:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները, օգոստոսի համար հիմնական նպատակների թվում ընկերության ղեկավարը նշեց, մասնավորապես, փոխադրումների նախատեսված ծավալների ապահովումը և բյուջեի նախագծված ցուցանիշների կատարումը: Խորհրդակցության ավարտին Վիկտոր Ռեբեցը կրկին շնորհավորեց ներկաներին մասնագիտական տոնի կապակցույամբ և պարգևներ հանձնեց մի շարք աշխատողներին:

– Այսօր մենք խոսելու ենք մեր մասնագետների, աշխատողների, մեր ձեռքբերումների մասին: Մենք հիշելու ենք աշխատողներին, ովքեր մեծ ավանդ ունեն ընկերության աշխատանքում: Անցած ժամանակահատվածում և այսօր ընկերությունը վստահ կատարում է փոխադրումների նախագծված ցուցանիշները, մենք աշխատում ենք երկաթուղու զարգացման ուղղությամբ, հիմք դնում ապագա զարգացման համար, – ասաց տնօրենը:




Լրահոս