Մեծ Բրիտանիան 500 հազ ֆունտ կուղարկի սիրիական ընդդիմությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը պատրաստվում է 500 հազար ֆունտ սթեռլինգի չափով դրամական օգնություն տրամադրել Սիրիայի ընդդիմադիրներին,- գրում է Daily Mail-ը:Հեյգը նշել է, որ այդ գումարը տրվում է` սիրիացի ապստամբներին ոչ մահացու օգնություն տրամադրման համաձայնագրի շրջանակներում  եւ հույս ունի, որ այն կնպաստի նոր ժողովրդավարական Սիրիա կառուցելուն: Նշենք, որ Թագավորության կառավարությունն անցած 8 ամիսների ընթացքում սիրիացի ապստամբներին արդեն տրամադրել է 450 հազար ֆունտ սթեռլինգ:  




Լրահոս