![](https://armlur.am/wp-content/uploads/2014/08/0FFF0061-CA4D-4623-8489-721A634D70FE_w640_r1_s1.jpg)
Բակվում ձերբակալվել է իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովը, ով մեղադրվում է ապօրինի բիզնեսի, հարկերից խուսափելու և իրավասությունների գերազանցման մեջ: Նրա գործընկերները պնդում են, որ նրա դեմ հարուցված գործը քաղաքական դրդապտճառներ ունի:
29-ամյա Ջաֆարովը, որին Ադրբեջանում անվանում են «ամերիկյան» կամ «ազդեցության» գործակալ, Բաքվում «Եվրատեսիլ-2012» մրցույթի անցկացման ժամանակ կազմակերպել էր «Երգենք ժողովրդավարության համար» ակցիան. տեղեկացնում է BBC-ն:
Նշվում է նաև, որ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պահանջում է Ադրբեջանի իշխանություններից ազատ արձակել իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսովներին, որոնց մեղադրում են հայրենիքի դավաճանության, հարկերից խուսափելու և մեքենայությունների մեջ: